Լրահոս
Օրվա լրահոսը

Ներառական կրթության ոլորտի ռուս մասնագետները Երեւանում կաշխատեն աշակերտների, մանկավարժների ու ծնողների հետ

Դեկտեմբեր 16,2025 19:07

Դեկտեմբերի 15-19-ը Երեւանում անցկացվում է միջազգային կամավորական «Миссия Добро» ծրագիրը, որի շրջանակում էրգոթերապիայի եւ ֆիզիոթերապիայի ոլորտի ռուս մասնագետները Երեւանում են: Նրանք աշխատում են Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցի՝ շարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների, մանկավարժների եւ ծնողների հետ։

Մասնավորապես, ծրագրի շրջանակում Երևան են ժամանել էրգոթերապեւտ Ելիզավետա Պանովան եւֆիզիոթերապեւտ Յուլիա Մարյանսկայան։ Մեկ շաբաթվա ընթացքում նրանք կանցկացնեն գործնական պարապմունքներ աշակերտների հետ, վարպետության դասեր եւ մեթոդական սեմինարներ՝ մանկավարժների, ուսուցողական թրենինգներ եւ խորհրդատվություն՝ ծնողների համար։

Ինչպես Aravot.am-ին փոխանցեցին Երեւանում Ռուսական տնից, առաքելության հիմնական նպատակն է նպաստել կայուն ներառական կրթական միջավայրի ձեւավորմանը, որն ուղղված է երեխաների ինքնուրույնության, հաղորդակցական հմտությունների եւ սոցիալական հարմարվողականության զարգացմանը։

Ինչ վերաբերվում է Երևանի թիվ 17 հատուկ դպրոցին, այն Հայաստանում միակ կրթական հաստատությունն է, որը նախատեսված է շարժողական համակարգի խանգարումներ ունեցող երեխաների համար, նաեւ նման առաջին դպրոցն է ամբողջ Կովկասում։

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշեց, որ Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցի հետ արդեն երրորդ տարին են համագործակցում: «Այստեղ գալիս են ոչ միայն մասնագետներ՝ ուսուցիչների վերապատրաստման համար, այլեւ օրինակ, Նոր տարուն՝ Ձմեռ պապը»,-ասաց նա։Հավելենք, որ Миссия Добро ծրագիրը 2021 թվականից իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կողմից՝ «Добро.РФ» ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Ծրագրի ընթացքում աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 15 000 շահառուի ՝ աշխարհի 17 երկրում։

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ Երեւանում «Ռուսական տան»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031