Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը

Դեկտեմբեր 16,2025 22:22

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը։

Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակում նախատեսվող առանձին միջոցառումներին և արդյունքային ցուցանիշներին, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջավայրի, այդ թվում՝ համապատասխան կարողությունների ձևավորմանն առնչվող հարցերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ծրագրի բովանդակության շուրջ քննարկումները՝ առաջիկա նիստի ընթացքում այն վերջնականացնելու նպատակով:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031