Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ մեկը տղաների դեմ ցուցմունք չտվեց, չասեց այն, ինչում տղաներին մեղադրում էին Տարոն Չախոյանը, Պետրոս Ղազարյանը ու մի սրտից թույլ քպական դերասանուհի, որ իբր միջադեպից ցնցվել էր». Քրիստինե Վարդանյան

Դեկտեմբեր 16,2025 23:03

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Հիշում եք հայտնի «պապիկ ծեծողների» դեպքը։

Գիտե՞ք վերջում ինչ եղավ։ Գործը կարճվեց, դատարանում տղաների վրա դրված ծանր հոդվածը, որով հինգ երիտասարդ կալանավորվել էին, փոխվեց։ Որևէ մեկը տղաների դեմ ցուցմունք չտվեց, չասեց այն, ինչում տղաներին մեղադրում էին Տարոն Չախոյանը, Պետրոս Ղազարյանը ու մի սրտից թույլ քպական դերասանուհի, որ իբր միջադեպից ցնցվել էր։

Բայց արդյունքում հինգ երիտասարդ կալանավորվեցին Դիմադրություն շարժման ամենաակտիվ փուլում, կալանքի տակ անցկացրեցին 3-5 ամիս, նրանց մասին ամենասարսափելի նյութերը տարածեցին իշխանավորները ու ոչինչ այդպես էլ ապացուցել չկարողացան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031