«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի կլորիկ թշերով երիտասարդ տղա կա, ասում է ոնց կարո՞ղ է մարդը լինել նախարար, որ մինչ այդ եղել է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր, համալսարանում դասախոս, մասնավոր ընկերության փոխտնօրեն, բաժնի պետ, մարքեթինգի մասնագետ։
«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում դիմելով Գևորգ Պապոյանին, նա, մասնավորապես, նշել է.
«Գևորգ, քեզ փորձեցի բացատրեմ, ոնց որ չես հասկանում, բայց էլի կբացատրեմ։ Լսի, դու էմոցիոնալ, հոգեպես պատրաստ չես նախարար աշխատելու, անկեղծ եմ ասում քեզ։ Դու պրոֆեսիոնալ, առողջ, աշխատանքային քննադատությանը պատրաստ չես, տանում ես ինչ-որ անձնական դաշտ, մարդիկ հաց են կերել… հա, հաց են կերել, կուշտ են, աչքները կուշտ է, մեզ բոլորիս կուշտ ղեկավար է պետք, որ մեր մնացած բոլոր հայրենակիցներն էլ կուշտ լինեն։
Կարդացեք նաև
Լսիր, քո խմբակցության անդամների նկարները 18-ից առաջ ու 18-ից հետո, հիմա որ նայում ենք, տարբերությունները շատ-շատ են։ Դու, որ ՀՀԿ մտար, հելար, երևի մի բան չստացվեց, հետո մտար ՔՊ, չկշտացար, հետո ՔՊ-ում ուրիշ տեղ մտար, դարձար նախարար, չեք կշտանում, ոնց որ երևում է դուք դեռ չեք կշտանում։
Լսիր, բանուգործը թողած առավոտից իրիկուն վիդեոներ ես նկարում, դու սուպերմարկետի գները տեսե՞լ ես, գնա գործովդ գոնե զբաղվի։ Լսիր դու գյուղատնտեսության պատասխանատուն ես, դու չգիտես, ես քեզ ասեմ՝ գինին լինում է խաղողից, մնացած մրգերից քո ասած 13 միլիոն արտահանումը, որ ասում ես, դա գինի չի, դա սիդր է, Գևորգ»։


















































