ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյան.
«Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն կաջակցի Հայաստանին տեղեկատվական անվտանգության ուղղությամբ, մասնավորապես նշելով՝ «Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային»:
Ու սկսվեց… արտախորհրդարանական ընդդիմությունը միաբերան իրար հերթ չտալով՝ գրեթե նույն բառերով ու շեշտադրմամբ խոսում են, թե բա ներքին գործերի միջամտություն է:
Մի կողմ թողնենք, որ ընդդիմադիրները մի կողմից այս հայտարարության կոնտեքստում դիտարկում են բացառապես Ռուսաստանը՝ այսպիսով ակամայից ընդունելով այն հիբրիդային պատերազմի կենտրոն, մյուս կողմից հիբրիդային պատերազմը չեն համարում ներքին գործերին միջամտություն:
Կարդացեք նաև
ԵԹԵ ավելի պարզ ասեմ ասում են՝ եկեք սենյակի կենտրոնում փիղը չնկատենք, քանի որ այն ռուսական է, ինչպես հենց իրենք են պնդում, իսկ եթե փիղը ռուսական չէ, ապա վատն է ու գարշելի:
Արդյոք հայաստանցիները չե՞ն նկատում մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի տարրեր:
– Նկատում են, միանշանակ:
Արդյոք ինչպես ռազմական ոլորտում տարածքային ամբողջականություն պաշտպանելու համար մենք՝ որպես պետություն պարտավոր չե՞նք գնել զենք-զինամթերք:
– Իհարկե, պետք է:
Արդյոք տեղեկատվական հարձակումների դեմ նմանօրինակ գործիքներ պետք չե՞ն:
– Իհարկե, պետք են:
Ինչպես նախկինում քննադատում էին, անվտանգային համակարգի նոր գործընկերների ձեռքբերումը, հիմա էլ նույն է, չկարծեք թե խնդիրը ԵՄ-ն չէ, խնդիրը՝ քչերից կախվածությունը շատերից փոխարինելու բանաձևն է կամ ինչպես ընդդիմությունն ասում է՝ «ռուսական երկրորդ բազայի բացակայությունը»»։


















































