Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ին զսպելու համար Հայաստանը վերածում են զրոյական գործոնով պետության. Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 17,2025 12:40

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանցի պաշտոնյաների բառապաշարը, որոնք նույնիսկ տողատակերում են արտահայտվում, ակնհայտորեն մատնում են առկա իրողություններն (ՀՀ-ի համար վտանգավոր) ու Բաքվի ռեգիոնալ ամբիցիաները:

Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է, որի ճանապարհն անցնում է Հայաստանով և Հայաստանի հաշվին:

Այդ նպատակներում ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի և դրանով է պայմանավորված, որ տարբեր հարցերում ականներ են շարվել/շարվում` սահմանների «ճշգրտումից» մինչև ռազմական հնարավորությունների էական մեծացում:

Սակայն այս պրոցեսի հիմնական հովանավորներն այն երկրներն են, ովքեր ՌԴ-ին, որոշակի դեպքերում` Չինաստանին, զսպելու համար Հայաստանը վերածում են զրոյական գործոնով պետության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031