Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսո Հայոց պատրիարքը այցութիւն տուաւ Թուրքիոյ ներքին գործոց նախարար Ալի Երլիքայային

Դեկտեմբեր 17,2025 13:50

Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը, շարունակելով Անգարայի հանդիպումները, 16 Դեկտեմբեր 2025, Երեքշաբթի, իր պատուիրակութեամբ, պաշտօնարանին մէջ այցութիւն տուաւ Ներքին Գործոց Նախարար Ալի Երլիքայային։

Հանդիպման ներկայ էին ԱՔ Կուսակցութեան Ստանպուլի երեսփոխան, Տքթ. Սեւան Սվաճըօղլու, Հանրապետութեան Նախագահի Մշակութային խորհրդական Արամ Քուրան, Արժ. Տ. Թէոդիկ Քհնյ. Չեթինքայա եւ Կարօ Վռամ Պապայեան։

Հանդիպումի ընթացքին Նորին Ամենապատուութիւնը փոխանցեց Սուրբ Փրկիչ Ազգ. Հիւանդանոցի Հոգաբարձութեան Ատենապետ Պետրոս Շիրինօղլուի ողջոյնները, որ անհանգստութեան պատճառով չէր կարողացած մասնակցիլ։ Հիւանդանոցներու վարչութեանց ընտրութիւններու դեռ սպասուող արտօնութեան մասին իր մտահոգութիւնները արտայայտելով՝ մեր Հոգեւոր Պետը նշեց իր փափաքը, որ նոր սահմանադրութեան մշակման գործընթացին փոքրամասնութիւնները եւս ներկայացուին եւ անոնց կարծիքները հաշուի առնուին։

Ներքին Գործոց Նախարար Երլիքայա նշեց, որ այս հարցերու շուրջ աշխատանքը պիտի իրականացուի զգայնութեամբ։

Բարեկամական մթնոլորտի մէջ կայացած հանդիպման ընթացքին, շնորհակալութիւն յայտնուեցաւ յարգելի Նախարարին կողմէ որպէս Ստանպուլի Կուսակալ պաշտօնավարութենէն մինչեւ այսօր կատարած աշխատանքներուն համար։

Հանդիպումը իր աւարտին հասաւ նուէրներու փոխանակումով։

Պոլսո հայոց պատրիարքութիւն 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031