Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց միջազգային գործընկերության առանցքային դերը՝ տեխնոլոգիական արագընթաց վերափոխումների, այդ թվում՝ արհեստական բանականության զարգացման պայմաններում

Դեկտեմբեր 17,2025 15:00

Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի արդյունքների իրագործման ընդհանուր վերանայման (WSIS+20) մասով բարձր մակարդակի հանդիպմանը ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց միջազգային գործընկերության առանցքային դերը՝ տեխնոլոգիական արագընթաց վերափոխումների, այդ թվում՝ արհեստական բանականության զարգացման պայմաններում, միաժամանակ` նկատի առնելով տեղեկատվական ոլորտում առաջացող հնարավորություններն ու մարտահրավերները՝ առկա թվային բացերը լրացնելու և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն ամրապնդելու համատեքստում։ Առանձնանշվեց արդար, խաղաղ և ներառական հասարակությունների խթանման, խաղաղության և անվտանգության, մարդու իրավունքների և կայուն զարգացման առաջմղման հանձնառությունը։

Իր ելույթում դեսպան Հովաննիսյանը նկատեց, որ լինելով բազմակողմ համագործակցության ջատագով` Հայաստանը արդեն մեկ տարի է, ինչ միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ պաշտպանելու առցանց ազատությունը՝ փորձի փոխանակման և երկխոսության միջոցով:

2025թ. ապրիլից Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցաբար, իրականացրել է երեխաների իրավունքների պաշտպանությանն ու թվային գրագիտության ու անվտանգության առաջմղմանն ուղղված նախաձեռնություններ` այդ թվում՝ ներկայացնելով «Երեխաների առցանց անվտանգության ճանապրհային քարտեզը»։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031