Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների միջև դեկտեմբերի 3-ին, 10-ին և 17-ին տեղի են ունեցել առցանց փորձագիտական քննարկումներ։
Կողմերը քննարկել են երկու երկրների օրենսդրական կարգավորումների առանձնահատկությունները, հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկման հետ կապված հարցերը, լիցենզավորման ընթացակարգերը, ինչպես նաև ուկրաինական կողմը ներկայացրեց եվրոպական չափորոշիչների, մասնավորապես՝ «Աուդիովիզուալ մեդիա ծառայությունների մասին» դիրեկտիվի ներդրումը և «Եվրոպական լրատվամիջոցների ազատության մասին» օրենքի (EMFA) և «Թվային ծառայությունների մասին» օրենքի (DSA) դրույթների իրականացման նախապատրաստական աշխատանքները։
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ և ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


















































