Լրահոս
Օրվա լրահոսը

Տոկիոյում անցկացված Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել

Դեկտեմբեր 17,2025 18:16

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Խուլերի հայկական սպորտային կոմիտեի ներկայացուցիչներին՝ կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականի մարզիկները նոյեմբերի 12-26-ը Ճապոնիայի Տոկիո քաղաքում մասնակցել են սուրդլիմպիկ խաղերին և 4 մեդալ նվաճել:

Հավաքականի կազմում ընդգրկված 9 մարզիկները հանդես են եկել 4 մարզաձևում՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, կարատե, ձյուդո: Կարատե մարզաձևում Հայաստանը մասնակցել է առաջին անգամ:

Արծաթե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը (87 կգ), բրոնզե մեդալներ՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Սարգիս Սարգսյանը (60 կգ), ազատ ոճի ըմբիշ Սենիկ Սերոբյանը (57 կգ) և Գագիկ Ոսկանյանը՝ կարատե մարզաձևում (67 կգ):

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է մարզիկներին գրանցած արդյունքների կապակցությամբ և նշել. «Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք ձեզ հետ ոչ միայն քննարկելու ոլորտային ընթացիկ հարցեր, այլև շնորհակալություն հայտնելու նվաճումների համար: Ուզում եմ ընդգծել, որ ձեր աշխատանքը տեսանելի է պետության համար, և դուք առանձնահատուկ դեր ունենք Հայաստանի Հանրապետության սպորտային նվաճումների պատմության մեջ: Ձեր շնորհիվ հեռավոր Ճապոնիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը, և մրցող բազմաթիվ երկրներ ճանաչեցին մեր երկիրը»:

Մարզիկները ևս շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ձեռք բերած մեդալները տքնաջան աշխատանքի արդյունք են:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանը, մարզիկների խրախուսմանն առնչվող մի շարք հարցեր:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031