Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի Շիրակի հաջորդ մարզպետը․ Երևան են կանչել գեներալ Մանվելի սանիկին

Դեկտեմբեր 17,2025 19:33

Տեղեկացրել ենք, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին առաջիկայում կազատեն Շիրակի մարզպետի պաշտոնից։ Ուշագրավն այն է, որ նրան իր ազատման մասին լուրը հայտնեցին ճիշտ այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր հաշվետու մամուլի ասուլիս տալ՝ իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ։

Թե ո՞վ կփոխարինի նրան Շիրակի մարզպետի պաշտոնում, Aravot.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ այս թեմայով այսօր մայրաքաղաք են հրավիրել Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանին՝ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկին։

Շրջանառվող տեղեկությունը փորձեցինք անձամբ ճշտել Անան Ոսկանյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերը թողեց անպատասխան։

Նկատենք, որ այսօր մեր հեռախոսազանգերին չի պատասխանել նաև Դավիթ Առուշանյանը, որը միշտ հասանելի է լրագրողներին, սիրում է շփվել նրանց հետ։

Ինչևէ, ամենայն հավանականությամբ կառավարության առաջիկա նիստում կհայտարարվի ազատման ու նոր նշանակման մասին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031