Լրահոս
Օրվա լրահոսը

Ներխուժման փորձ է, կարող ենք կորցնել նաեւ Մայր Աթոռը. Տեր Վրթանես

Դեկտեմբեր 17,2025 20:00

-Շատ վտանգավոր իրավիճակ են ուզում ստեղծել: Սադրիչ գործողություն է էլի,կարող էին ցանկացած տեղ հավաք անել, բայց ոչ Մայր Աթոռում: Այսինքն՝ սա ներխուժման նման մի բան է,- Aravot.am-ին ասաց Բյուրականի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով վաղը երեկոյան ժամը 17:00-ին Փաշինյանի օրակարգին միացած ու Վեհափառ հայրապետի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների հրավիրած բողոքի ցույցին:

Հիշեցնենք, որ 10 եպիսկոպոսները այսօր իրենց հերթական հայտարարությամբ հավատավոր ժողովրդին կոչ են արել միանալ վաղը իրենց Մայր Աթոռում նախատեսած հավաքին, որի նպատակն է Վեհափառ հայրապետին հանգստի կոչելը:

-Խոսակցություններ էին գնում, որ իրենց վրա ժամանակ էին դրել մինչեւ հունվար նման մի բան անել: Դրսից պլանը տալիս են, իրենք՝ հակաեկեղացական այդ ուժերը, այդ պլանով շարժվում են:

Եթե ժողովուրդը, ուխտապահ հոգեւոր դասը, հասարակությունը իր տեղում լինի, իրենց մոտ չի ստացվի, իսկ եթե մենք մեր իրավունքները չպաշտպանենք, կարող ենք կորցնել նաեւ Մայր Աթոռը. ոնց որ Հովհաննավանքն են մտել, զավթել ու դուրս չեն գալիս,- հավելեց Տեր Վրթանեսը:

Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է գիտակցի, որ եկեղեցու դեմ են դուրս եկել ու կարող են տանել եկեղեցու ու պետության կործանման. «Նայում եմ այդ եպիսկոպոսների նախկին հայտարարությունները՝ ի պաշտպանություն Մայր Աթոռի ու Վեհափառի, ու այս հայտարարությանը, հստակ երեւում է որ այդ հայտարարության մեջ իրենց կամքը չէ, այստեղ կոնկրետ մի հոգու կամքն է, իսկ այդ մի հոգին Նիկոլ Փաշինյանն է: Իրենք այստեղ օգտագործվում են, դրանից հետո հավանաբար Նիկոլ Փաշինյանը մեղքերի խոստովանություն է խոստացել իրենց»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031