Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում կայացել է հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում

Դեկտեմբեր 17,2025 22:15

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում։ Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների, ինչպես նաև մասնավոր հատվածը ներկայացնող միությունների ներկայացուցիչներ։

Մանրամասն անդրադարձ է կատարվել հարկային վարչարարության իրականացման տարբեր փուլերում լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրման դեպքերում Պետական եկամուտների կոմիտեի հաղորդումների հիման վրա տնտեսավարողների նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնելու գործընթացին։

Մասնավորապես՝ գործարար միությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել, որ գործընթացի արդյունքում որոշ տնտեսավարողների համար առավել նախընտրելի է դառնում առաջադրված պարտավորությունների չվիճարկումը՝ քրեական պատասխանատվության հեռանկարից խուսափելու նպատակով։

Պատասխանատու գերատեսչությունների կողմից ներկայացվել են այս ուղղությամբ արդեն իսկ իրականացված և ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև խնդրի կարգավորման լրացուցիչ առաջարկներ, այդ թվում՝ լրացուցիչ պարտավորությունների առաջադրման շեմի փոփոխության, ստուգման ողջամիտ ժամանակահատվածի սահմանման, ինչպես նաև հաղորդում ներկայացնելու համար հարկային պարտավորություններից խուսափելու հանցակազմի առկայության պարտադիր պայմանի սահմանման վերաբերյալ։

Անդրադառնալով խնդրի կարգավորման հնարավոր եղանակներին՝ փոխվարչապետը կարևորել է այնպիսի լուծումների ներդրումը, որոնք հարկային կարգապահության ապահովմանը զուգահեռ չեն խոչընդոտի գործարարների կողմից իրենց իրավունքների պաշտպանության լիարժեք իրացմանը։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակելու խնդրի կարգավորման համար անհրաժեշտ գործողությունների շուրջ քննարկումները՝ 2026 թվականի սկզբին դրանք ամփոփելու և առաջիկա քայլերը համաձայնեցնելու նպատակով։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031