Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե պարզվի, որ Լեւոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Աննա Հակոբյան

Դեկտեմբեր 17,2025 23:33

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրում է.

«…Եվ լեղապատառ մայրերը հայոց

Զո՜ւր են մրմնջում աղոթքը կերկեր,

Համըր Տիրամոր նիհար ծնկներին

Իզո՜ւր են այդպես աղերսով փարում.

Եթե ունենար

Որևէ հնար՝

Խեղճ տիրամայրը իրեն կփրկեր,

Մինչդեռ քիչ հետո ինքն է դառնալու

Պիղծ հանաքների,

Կեռ դանակների

Եվ ա՛յն հրդեհի չար կրակին կեր,

Որ նորից հիմա

Մարդկային մսեր ու ոսկորներ է շան պես ճարակում:

Տարաբախտ երկրի

Եվ աստծուց թափուր երկնի արանքում,

Իբրև ամոթի ծանըր վարագույր,

Փռվում էր ծուխը,

Եվ ճենճահոտը օդի շերտերն էր այնպես վարակում,

Որ – անժամանա՜կ –

Կռունկներն անգամ թողին-չվեցին

Եվ ուր թևեցին՝

Ահ ու սարսափից լեզուն կապ ընկած

Հայ մանչուկների խմբերի նման՝

Կը՛վ-կը՛վ հա՜ կը՛վ-կը՛վ՝

Անվերջ կվվեցին,

Անլուր աշխարհին իմաց տվեցին,

Որ հայոց երկրի ձորերում անտակ,

Կիրճերում խորունկ…

Ա՛խ, էլ ի՜նչ Կռունկ,

Երբ հիմա վառման թոնիր էր դարձել

Թոնիրի երկիր Հայաստանն ինքը,

Ու թոնրին դրված սև խուփ էր կարծես

Հայոց երկինքը…

Հատված Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից

Երեկ սկսեցի վերընթերցել «Անլռելի զանգակատունը»։ Առաջարկում եմ համանուն կոմպոզիցիայի մասին գնահատական հնչեցրած հայրենակիցներիս անպայման նորից կարդալ պոեմը: Գուցե պարզվի, որ Լեւոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել։

Հ. Գ. Շնորհակալ եմ, նախորդ գրառմանս հետաքրքիր եւ բովանդակային արձագանքողներին։

Կրթվելը նորաձեւ է շարժումը ծաղրողներին ուզում եմ ասել՝ արդեն ձանձրալի եք։

Իսկ մասնագիտական համայնքին քաջալերում եմ ավելի համարձակ եւ բաց լինել։ Այս թեմայով գրառումներս 150 հազար մարդու է հասանելի եղել։ Վստահ եմ՝ մի քանի հազարը արվեստագետներ են, որ սեփական կոմֆորտ զոնաներում քննարկում են թե քանդակը, եւ թե գրառումներս։ Ափսոս, որ մեզ՝ արվեստի հարցում անգրագետներիս նրանց կարծիքը այդպես էլ հասանելի չի դառնում։ Բա այդ դեպքում ինչպե՞ս կրթվենք, լավը վատից ո՞նց տարբերենք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031