Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. Որևէ պարագայում չմասնակցել տիրադավ հոգևորականների, իսկ իրականում՝ ուժային կառույցների կողմից կազմակերպված այսօրվա արշավին

Դեկտեմբեր 18,2025 11:39

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների կողմից իրականացվող թշնամական արշավը շարունակվում է։

Ավելին՝ այսօր նախատեսվող արշավը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը իրականացվում է տիրադավ հոգևորականների ձեռամբ, ազգային խայտառակության բացառիկ դրսևորում է։

Եկեղեցու դեմ այս պայքարն ունի հստակ նպատակ՝ վնասել և թուլացնել ազգային արժեքները, ջլատել հայ հասարակությանը՝ համահունչ թշնամական պետությունների պահանջներին։

Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնության ներքո՝ հակասելով ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Միջազգային ժողովրդավարության վախճանն այլևս իրականություն է և մենք ինքներս պետք է ստեղծենք իրական ժողովրդավարություն՝ հայկական ժողովրդավարություն։

Սիրելի՛ ժողովուրդ,
Կոչ ենք անում, որևէ պարագայում չմասնակցել տիրադավ հոգևորականների, իսկ իրականում՝ ուժային կառույցների կողմից կազմակերպված այսօրվա արշավին։ Հիմա, առավել քան երբևէ, մեզ պետք է համերաշխություն, միասնություն, ուժ և հավատ՝ հաղթահարելու այս իրավիճակը և դիմակայելու երկրի առջև ծառացած մարտահրավերներին։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ դուրս եկած հոգևորականներին հորդորում ենք վերաիմաստավորել իրենց առաքելությունը, դադարեցնել հակաեկեղեցական վարքագիծը և եկեղեցու խնդիրները քննարկել բացառապես եկեղեցու ներսում՝ առանց հանրային ու պառակտիչ դրսևորումների։
Աստված պահապան հայ ժողովրդին։

Մանե Թանդիլյան
Ապրելու երկիր կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031