Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերահաստատում ենք մեր անսակարկ ու անվերապահ հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն». հայտարարություն

Դեկտեմբեր 18,2025 14:09

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին մեզ համար զարմանալի կերպով ականատես եղանք «Հայկական ժամանակ» էլեկտրոնային կայքում հրապարակված մի հոդվածի, որտեղ, ի թիվս այլնի, նշվում էր, թե իբր «Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին»։

Թեև վստահ չենք, որ տվյալ հրապարակման մեջ արտահայտված տեսակետը արտացոլում է Թեմական խորհրդի բոլոր անդամների ամբողջական կամքը, այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում այս առթիվ հրապարակավ հայտնել մեր անհամաձայնությունը նշված կայքում արտահայտված մտքերին։

Դատապարտելով նմանատիպ երևույթները՝ վերահաստատում ենք մեր անսակարկ ու անվերապահ հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ի դեմս հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև Ազգային Եկեղեցական Ժողովի կողմից օրինավոր կերպով ընտրված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ստորագրողներ՝

Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ

Հոգևոր դաս

Պլովդիվի «Սուրբ Գևորգ», Սոֆիայի «Սուրբ Աստվածածին», Բուրգասի «Սուրբ Խաչ», Ռուսեի «Սուրբ Աստվածածին», Պազարջիկի «Սուրբ Ստեփանոս», Խասկովոյի «Սուրբ Ստեփանոս», Սիլիստրայի «Սուրբ Աստվածածին», Սլիվենի «Սուրբ Ստեփանոս», Յամբոլի «Սուրբ Հակոբ» եկեղեցիների Եկեղեցական վարչություններ

«Բուլղարիայի Հայ համայնք» ասոցիացիա

ՀԲԸՄ Սոֆիա

ՀԲԸՄ Պլովդիվ

ՀԲԸՄ Վառնա

ՀԲԸՄ Բուրգաս

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կենտրոնական մարմին

«Հայ օգնության միության Բուլղարիայի» կենտրոնական վարչություն

ՀՄԸՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031