Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի մարզահամալիրի պատմությունը նման էր «Սպարտակ» մարզադաշտի հետ կատարվածին: Կարողացանք կանխել. Աննա Վարդապետյան

Դեկտեմբեր 18,2025 14:46

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում է ընդգրկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Անդրանիկի փողոց 8 հասցեում գտնվող մարզահամալիրը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 236 միլիոն 929 հազար դրամ:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով գույքի նախապատմությանը, նշել է, որ գույքը վերադարձվել է արտադատական կարգով, դատախազական ներգործության արդյունքում: «Գույքի պատմությունը նման էր «Սպարտակ» մարզադաշտի հետ կատարվածին: Այն կարողացանք կանխել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ համակարգված աշխատանքի արդյունքում», – ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Տեղեկացնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2025 թվականի ապրիլի 23-ի գրությամբ Գլխավոր դատախազությունը տեղեկացվել է, որ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպությունից ընդհանուր 896 միլիոն 66 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ Պետական եկամուտների կոﬕտեի պահանջով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է 5 կատարողական վարույթ:

Կատարողական գործողությունների արդյունքում արգելադրվել է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեի մարզահամալիրը, որը 1 միլիարդ 35 միլիոն դրամ ﬔկնարկային արժեքով ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, սակայն աճուրդները չեն կայացել:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տրամադրած տվյալների հիման վրա՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության 2025 թվականի ապրիլի 29-ի գրությամբ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պահանջվել է վերը նշված մարզահամալիրի աճուրդի գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն: ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2025 թվականի մայիսի 7-ի գրությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը տեղեկացվել է, որ հօգուտ պետության 896 միլիոն 66 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ Պետական եկամուտների կոﬕտեի 2024 թվականի մայիսի 3-ի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ: Վարույթի շրջանակներում պարտապան «Հայաստան» մարզական ՀԿ-ի անվամբ պետական գրանցում ստացած վերոնշյալ անշարժ գույքը՝ 1 միլիարդ 35 միլիոն դրամ ﬔկնարկային գնով ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որի սկիզբ է սահմանվել 2024 թվականի հոկտեմբերի 3-ը:

Դատախազությունը տեղեկացվել է, որ նշված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացն այդ փուլում ընթացքի մեջ է եղել, մեկնարկային գինը նվազեցվել է մոտ հինգ անգամ և կազմել է 236 միլիոն 929 հազար դրամ: Այս գինը մոտ չորս անգամ նվազ է Պետական եկամուտների կոﬕտեի պահանջով բռնագանձման ենթակա գումարից:

Գլխավոր դատախազի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղղված գրությամբ առաջարկվել է հանձնարարել Պետական եկամուտների կոմիտեին՝ քննարկելու «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումների շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր համայնքի Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեի մարզահամալիրը Հայաստանի Հանրապետության պահանջի դիմաց որպես սեփականություն ընդունելու հարցը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ 2025 թվականի մայիսի 29-ի գրությամբ ՀՀ ՊԵԿ-ին և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հանձնարարվել է քննարկել մարզահամալիրը Հայաստանի Հանրապետության պահանջի դիմաց որպես սեփականություն ընդունելու հարցը:

Նշված հանձնարարականի հիման վրա՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի 8 հասցեում գտնվող մարզահամալիրի աճուրդային արժեքը փոխհատուցելու և այն Հայաստանի Հանրապետությանը պահանջի դիմաց որպես սեփականություն ընդունելու համար շրջանառության մեջ է դրել Կառավարության որոշման նախագիծ: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031