Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների խորացման գործում

Դեկտեմբեր 18,2025 15:14

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան-Շվեյցարիա բազմաոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների՝ անդրադառնալով նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի:

Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031