Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս գործընկերներին խնդրել եմ շտապ կերպով զբաղվել երկաթուղու՝ Երասխից դեպի Նախիջեւան ու Ախուրիկի հատվածից մինչեւ Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ»

Դեկտեմբեր 18,2025 15:47

«TRIPP-ը Հայաստան-ԱՄՆ երկկողմ նախագիծ է, ու երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձեւաչափով»,- այսօրվա ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ից հնչող հայտարարություններին՝ «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու պատրաստակամության մասին։

«Բայց նաեւ ռուս գործընկերներին խնդրել եմ շտապ կերպով զբաղվել երկաթուղու՝ Երասխից դեպի Նախիջեւան սահման ու Ախուրիկի հատվածից մինչեւ Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ։ Առաջիկայում նույն հարցը կբարձրացնեն՝ կապված Իջեւան-Ղազախ հատվածի վերականգնման հետ։ Հույս ունեմ՝ ՌԴ գործողությունները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքն իրականություն կդարձնեն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանն անդրադարձավ նաեւ «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» շրջանակում Հայաստանին տրվող աջակցությանը, ասաց, որ ՀՀ ԱԳ նախարարը զեկուցել է իրեն, որ Հունգարիան ՀՀ-ին տրվելիք աջակցության որոշմանը համաձայնել է, կա կոնսենսուս։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031