Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն ակնկալում է, որ ՄԱԿ 10-րդ գլխավոր քարտուղարը հետևողականորեն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը. Ժիրայր Անանյան

Դեկտեմբեր 18,2025 15:51

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ ունեցավ Սլովենիայի նախագահությամբ «Առաջնորդություն հանուն խաղաղության» խորագրով 2025թ. դեկտեմբերի 15-ին կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։

ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալն առանձնանշեց, որ անցյալի չկարգավորված մարտահրավերները, ներկայիս սպառնալիքները և ապագա անորոշությունները հիշեցնում են բազմակողմ դիվանագիտության ներուժի լիակատար իրագործման պահանջվածության մասին, որի առանցքում պետք է լինի ՄԱԿ-ը։ Վտանգավոր բևեռացվածության և աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում առավել քան երբևէ ընդգծվում է ՄԱԿ-ի դերակատարությունն՝ հակամարտությունների կանխարգելմանը, գլոբալ խաղաղության և անվտանգության ճարտարապետության ամրապնդմանը, կայուն զարգացման և մարդու իրավունքների և արժանապատվության ապահովմանը միտված ջանքերն առաջնորդելու հարցում։

Ներկայացնելով տարածաշրջանային զարգացումները՝ շեշտվեց, որ հայաստանյան կողմն ակնկալում է, որ ՄԱԿ 10-րդ Գլխավոր քարտուղարը հետևողականորեն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանն ուղղված քայլերին, որոնց հիմքում ընկած են միջազգային իրավունքի և ՄԱԿ Կանոնադրության նպատակները և սկզբունքները, մասնավորաբար՝ պետությունների ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքները։

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031