Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում քաղաքացիների մի մասը գոչում է «Վեհափառ, Վեհափառ», մյուս մասը՝ «հեռացիր»

Դեկտեմբեր 18,2025 17:14

Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հավաքված քաղաքացիների մի մեծ բազմություն գոչում է «Վեհափառ, Վեհափառ», մյուս՝ ավելի փոքր խումբ գոչում է՝ «Հեռացիր, հեռացիր»։

Մայր Աթոռի բակում երկու հակընդդեմ ցույց է անցկացվում՝ մեկը 10 եպիսկոպոսների հորդորով Կաթողիկոսին հանգստի կոչելու, մյուս հատվածն ի պաշտպանություն կաթողիկոսի է հավաքվել։

Քաղաքացիները կեսօրից հավաքվել են Մայթ Աթոռի բակում։ Կան տեղեկություններ, որ տարբեր համայնքներից՝ հատկապես Աշտարակից, Արմավիրից քաղաքացիներ են բերել Մայր Աթոռ։ Օրինակ՝ ըստ տեղեկությունների՝ Աշտարակի համայնքապետարանից, քաղաքացիներին հորդորել են գալ Մայր Աթոռ։ Մի քաղաքացի նշեց, որ Աշտարակից է, բայց վստահեցրեց՝ ոչ մեկն իրեն չի հորդորել։ Քաղաքացիների մեծամասնությունը չէր ցանկանում երևալ տեսախցիկների առաջ։

Կեսօրից Մայր Աթոռի բակում ոստիկանական ուժերի մեծ կուտակումներ են։

Կուտակում է նկատվում նաև Էջմիածնի ռեստորաններից մեկի բակում։

Ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ ոստիկանական ուժերի կուտակումները Մայր Աթոռում հասարակական կարգ ապահովելու համար են:

Ուղիղ միացումը Մայր Աթոռի բակից ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031