Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի թեմի առաջնորդը եւ ազատազրկված արքեպիսկոպոսները դուրս մնացին Գերագույն հոգեւոր խորհրդից

Դեկտեմբեր 18,2025 17:27

Այսօր հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետը կատարել է Գերագույն հոգևոր խորհրդի կազմի անդամների փոփոխություն։

Հիշեցնենք, որ Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Երուսաղեմի Հայոց Պատրիարքը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ի պաշտոնե Գերագույն Հոգևոր Խորհրդի ատենապետերն են:

Խորհուրդը կազմված է բարձրաստիճան հոգևորական և աշխարհական անդամներից, որոնց մի մասը ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կոցմից, մյուս մասը նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ:

Եթե Մայր Աթոռի կայքում տվյալները հնացած չեն՝ մինչեւ այժմ գործող կազմում էին՝ 

Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ

Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան
ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ

Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան
Վայոց ձորի թեմ

Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ

Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Շիրակի թեմի առաջնորդ

Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային
հարցերի գրասենյակի տնօրեն

Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Տավուշի թեմի առաջնորդ

Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ

Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան
Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ

Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ

Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն

Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Գուգարաց թեմի առաջնորդ

Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյան
ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ

տիար Թագվոր Բոյաջյան
Դամասկոսի հայոց թեմ

տիար Գևորգ Դանիելյան
Հայաստան

տիար Սարգիս Ջեբեջյան
ԱՄՆ հայոց արևելյան թեմ

տիար Վահան Տեր-Ղևոնդյան
Հայաստան

տիար Շահեն Կարամանուկյան
Հայաստան

տիար Հայկ Իգնաթյան
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

 

Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ խորհրդից դուրս են մնացել ինչպես Արցախի թեմի առաջնորդը, այնպես էլ մասնավորապես Բագրատ, Միքայել եւ Արշակ արքեպիսկոպոսները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031