Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Թագավորության դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրություններին ընդառաջ իրականացվող աշխատանքներով

Դեկտեմբեր 18,2025 17:23

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 18-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Նորանշանակ դեսպանը հետաքրքրվել է 2026-ին սպասվող հերթական ընտրություններին ընդառաջ ԿԸՀ իրականացվող նախապատրաստական աշխատանքների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքից։

Դեսպան Քոուլը ԿԸՀ-ին է հաղորդել իրենց պատրաստակամության մասին՝ հարկ եղած դեպքում ԿԸՀ-ի կարիքների հիման վրա ձևավորված աջակցություն տրամադրել։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Քոուլին և գործընկերներին՝ 2026 թվականի համապետական ընտրությունների նախապատրաստական ընթացքի մասին ցուցաբերած հետաքրքրության և աջակցության պատրաստակամության վերաբերյալ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031