Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես զանգեցի երկու հոգու, բայց անպատասխան մնաց»․ Վահան եպիսկոպոսը՝ 10 եպիսկոպոսների մասին

Դեկտեմբեր 18,2025 18:20

«Ամեն մարդ ազատ է, բայց պետք հավատարիմ մնանք մեր ուխտին, մեր եկեղեցուն, մեր ազգին ու կոչումին»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 10 եպիսկոպոսների կոչին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայր Աթոռի բակում երկու հակընդդեմ ցույց է անցկացվում՝ մեկը 10 եպիսկոպոսների հորդորով Կաթողիկոսին հանգստի կոչելու, մյուս հատվածն ի պաշտպանություն կաթողիկոսի է հավաքվել։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ խոսե՞լ է 10 եպիսկոպոսներից որևէ մեկի հետ, տեր Վահան եպիսկոպոսը պատասխանեց․ «Ես զանգեցի երկու հոգու, բայց անպատասխան մնաց»։

Ուղիղ միացումը Մայր Աթոռի բակից ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031