Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանը հույս է հայտնել, որ ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատումով հնարավորություն կստեղծվի հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով

Դեկտեմբեր 18,2025 18:30

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման դինամիկան՝ ընդգծելով, որ ձևավորվել են համատեղ աշխատանքի արդյունքում նախադրյալներ գործընկերության հետագա խորացման համար։

Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատումով հնարավորություն կստեղծվի հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով:

Անդրադարձ է կատարվել ՆԱՏՕ-ի հետ ՀՀ համագործակցության տարբեր ծրագրերի, այդ թվում՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ու բարեփոխումներին: Գոհունակությամբ նշվել է ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններում ՀՀ ներգրավածության միջոցով ձևավորված համագործակցությունը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի կողմից արտահայտված աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև տարածաշրջանում հաստատված խաղաղությանը:

Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիային ուղղված քայլերի շուրջ:

Արարատ Միրզոյանը և Ռադմիլա Շեկերինսկայան անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորությունների շուրջ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031