Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռում սրտամկանի սուր ինֆարկտ ստացած Տեր Վրթանեսին բժիշկները արգելել են Երեւան տեղափոխել, վիճակը ծանր է

Դեկտեմբեր 18,2025 20:15

Մայր Աթոռից Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխված Բյուրականի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը այսօր սրտամկանի սուր ինֆարկտ է ստացել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Վաղարշապատի բժշկական կենտրոնում գտնվող Տեր Ղեւոնդը:

Նա պատմեց, որ Վեհափառ հայրապետի հրահանգով փորձել են Տեր Վրթանեսին տեղափոխել Իզմիրլյան բժշկական կենտրոն, սակայն բժիշկներն ասել են, որ Տեր Վրթանեսին չի կարելի տեղափոխել:

«Իզմիրլյան բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Չարչյանն էլ նոր զանգեց, ասաց՝ հեսա կհետաքրքրվի, հասկանա՝ ինչպես կարելի է տեղափոխումը կազմակերպել»:

Տեր Ղեւոնդն ասաց, որ չի տեսել ու տեղյակ չէ՝ ինչ է նախորդել Տեր Վրթանեսի ինքնազգացողության վատացմանը:

Տեր Փառեն քահանա Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին Տեր Վրթանեսի վիճակը ծանր է. «Վիճակը թեթեւ չէ: Հիմա ստենտավորում են: Նրան տեղափոխել չի կարելի Երեւան: Վեհափառի վերահսկողության տակ է»:

Հիշեցնենք որ Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացել է Մայր Աթոռում Վեհափառ հայրապետի հրաժարականի պահանջով իշխանության օրակարգին միացած 10 եպիսկոպոսների հրավիրած հավաքի ժամանակ: Նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել «Շտապ օգնության» աշխատակիցներն ու հոսպիտալացրել:

Մայր Աթոռում ոստիկանապետ Արամ Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ վատացել է նաեւ լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը: Նա ուշագնաց է եղել, նրան օգնություն են ցույց տվել ոստիկանները, տեղափոխել ոստիկանական մեքենա, մինչեւ լրագրողի զգացողությունը կարգավորվի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031