«Հանգուցալուծումը մեր եկեղեցու կանոնական կարգով է լինելու։ Փաշինյանն ուզում է ցույց տալ աշխարհին, որ նա չի պայքարում եկեղեցու դեմ։ Բոլորս գիտենք, որ նա սրբազաններին, քահանաներին կալանավորում է և պայքարում եկեղեցու անկախության դեմ»,-Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Ըստ նրա՝ հայաստանյաց եկեղեցու արքեպիսկոպոսներից շատերը, որոնք ինչ-որ աշխարհիկ թուլություններ են ունեցել, դրանք շղթայվել են իշխող ուժի և ուժայինների կողմից։ Նարեկ Կարապետյանը վստահ է, որ նրանց նկատմամբ կոմպրոմատներ ունեն․ Խոսելով Բագրատ և Միքայել սրբազանների մասին՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Ինչքան ամուր սրբազաններ ունենք, որ այս կոմպրոմատների դեպքում էլ ոչ մի կոմպրոմատ չկարողացան գտնել։ Դա ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան խորքային հավատքով մարդիկ, որոնք պաշտպանում են հայ եկեղեցու կանոնակարգերը»։
Նարեկ Կարապետյանը անթույլատրելի համարեց բախումները հայ եկեղեցու հետևորդների միջև։ Նա մտահոգություն հայտնեց, որ իշխանությունները կգնան կոմպրոմատներով երեցներին պառակտելու ճանապարհով։ Փաստմանը՝ քննադատվում է այն, որ Վեհարանի ներսում կախված է Սամվել Կարապետյանի ու նրա տիկնոջ նկարը, և սա շահարկվում ու հարցին՝ ինչո՞ւ է կախված այդ նկարը, և ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ քաղաքացիական անձանց նկարներն են կախված Վեհարանի ներսում, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Սամվել Կարապետյանի նկարը և հայ եկեղեցու մյուս բարերարների նկարը կախված է Վեհարանում, քանի որ Վեհարանը Կաթողիկոսի աշխատավայրն է, Վեհարանի թանգարանում կա նաև Ալեք Մանուկյանի նկարը, այլ բարերարների նկարները, որը հայ եկեղեցու և նաև կաթոլիկ եկեղեցու ավանդույթների մեջ է։ Ճանաչելով Սամվել Կարապետյանին՝ կարող եմ ասել, որ նա երբեք չի բարձրաձայնել այն բաները, որ անում է։ Դա հոգևոր դասի քայլն է՝ ի պատիվ իրենց»։
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պառակտում է մեր եկեղեցին, մեր հասարակությանը․ «Մենք բոլորս գիտենք՝ ինչպես են հոգևոր դասի երեցները հայտնվել այդ վիճակում։ Մի քանիսին անձամբ ճանաչում եմ, վստահ կարող եմ ասել՝ նրանց կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին շատ ավելի ոչ դրական է, քան շատ ընդդիմադիրների կարծիքը։ Նրանք իրենց անձնական կարծիքով՝ ունեն Նիկոլ Փաշինյանի հանդեպ ոչ դրական կարծիք»։
Նիկոլ Փաշինյանի քայլերը Նարեկ Կարապետյանը համարում է հայ եկեղեցու անկախությանը դեմ․ «Դա դեմ է հայկական շահերի՝ միջազգային հարթակներում ներկայացմանը, դրան նախորդել են Թուրքիայի հետ բանակցությունները, և հետագայում կիմանանք, թե այդ բանակցությունների արդյունքում ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Ինչ-որ մարդկանց կուսակրոնությունը չէ այս ամբողջ շարժման գաղափարը, նրանց գաղափարը եկեղեցին զրկելն է անկախությունից, որ հայ եկեղեցին չունենա ազգային օրակարգ տանելու հնարավորություն»։
Ուղիղ միացումը Մայր Աթոռի բակից ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































