Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամը 17։40-ի դրությամբ Մայր Աթոռի բակում՝ Կաթողիկոսի կողմնակիցների հատվածում, ներկա է եղել 2200 մարդ, իսկ հրաժարական պահանջող քաղաքացիների հատվածում՝ շուրջ 1020 մարդ

Դեկտեմբեր 18,2025 21:30

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Մայր Աթոռի տարածքում տեղի է ունեցել երկու հակընդդեմ հավաք։ Առաջին հավաքի մասնակիցները, որոնք Մայր Աթոռ էին եկել ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի կոչով, հանդիսացել են Գարեգին Բ Կաթողիկոսի կողմնակիցներ և հավաքվել են ժամը 15։30-ից։

Երկրորդ հավաքին մասնակցել են քաղաքացիներ, որոնք 10 եպիսկոպոսների կոչով պահանջել են Կաթողիկոսի հրաժարականը։

Երկու հավաքները միմյանցից բաժանված են եղել ոստիկանական պատնեշով։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքների մասնակիցների հաշվարկ։ Արդյունքում պարզվել է, որ ժամը 17։40-ի դրությամբ Մայր Աթոռի բակում՝ Կաթողիկոսի կողմնակիցների հատվածում, ներկա է եղել 2200 մարդ, իսկ հրաժարական պահանջող քաղաքացիների հատվածում՝ շուրջ 1020 մարդ։

Հաշվարկում ներառված չեն շարքով կանգնած ոստիկանները, ինչպես նաև եկեղեցում և այլ շինություններում գտնվող անձինք։

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

 

Իրազեկ քաղաքացիների միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031