Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՀՀ իշխանությունների այսօրվա վարքագիծը հստակորեն փաստում է, որ Փաշինյանն այլևս դուրս է օրենքի շրջանակներից։ Նա ոչ միայն հանդես է գալիս որպես օրինազանց, այլև, դատելով ամենից, մտադիր է ոտնահարել ինչպես եկեղեցական կանոնները, այնպես էլ Հայաստանի Սահմանադրությունը։
Ես հետևում եմ այս ամոթալի իրադարձություններին և իմ լիակատար զորակցությունն եմ հայտնում Մայր տաճարում գտնվող իմ բարեկամներին։
Հստակեցնեմ՝ կառավարության գործողությունները հակասում են Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածին և ամբողջությամբ դուրս են թե՛ Հայաստանի ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային իրավունքի տիրույթից։
Կարդացեք նաև
Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են այս ապօրինի հրամանները»։


















































