Լրահոս
Օրվա լրահոսը

Սա նշանակում է, որ ցանկացած ոչ «հարմար» քաղաքացի կարող է հայտարարվել այլ երկրի գործակալ, վախի մթնոլորտ ստեղծելով հանրության մեջ. Լաուրա Բաղդասարյան

Դեկտեմբեր 18,2025 23:30 Share

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը գրում է.

«Արդեն որերորդ անգամ գործող վարչապետը եւ նրա թիմակիցները այս կամ այն անձին հայտարարում են այլ երկրի կողմից ուղղորդվող։ Բայց չեն հարուցում քրեական գործեր ու հետապնդումներ։ Սա նշանակում է, որ ցանկացած ոչ «հարմար» քաղաքացի կարող է հայտարարվել այլ երկրի գործակալ, վախի մթնոլորտ ստեղծելով հանրության մեջ։

Ի՞նչ է նշանակում ամեն հայտարարությանը, չէ որ քրեական հետապնդում ու պատասխանատվության ենթարկում պետք է հաջորդի։ Ու եթե հայտարարվում է, թե կաթողիկոսը ուղղորդվում է այլ երկրի կողմից, իսկ նրա եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է, նշանակո՞ւմ է արդյոք, որ նման լուրջ մեղադրանքի հնչեցման միակ նպատակը ոչ թե նման ուղղորդումների համար պատասխանատվության կանչելն է, այլ ընդամենը կաթողիկոսությունից նրան զրկելը։ Որ զրկվեց, դադարելո՞ւ է արդյոք ուղղորդվելը։

Սա «Ասել են, լսել եմ» է։ Խայտառակություն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031