Լրահոս
Օրվա լրահոսը

Գանատայի նորանշանակ դեսպանը եւ վերապատուելի Փոլ Հայտոսթեան այցելեցին Արամ Ա. Կաթողիկոսին

Դեկտեմբեր 18,2025 23:50

Անթիլիասի Մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հանդիպում ունեցաւ Լիբանանի եւ Սուրիոյ մօտ Գանատայի նորանշանակ դեսպան Կրէկորի Կալիկընը, Հինգշաբթի, 18 Դեկտեմբեր 2025-ի առաւօտեան։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ տեսակէտեր փոխանակելու Լիբանանի ու Սուրիոյ այժմու կացութեան առնչուած հարցերու շուրջ։

Նկատի ունենալով, որ դեսպանը նոր ստանձնած է իր պարտականութիւնը, Հայրապետը անոր ներկայացուց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համազգային առաքելութիւնը՝ ընդգծելով կարգ մը յատկանշական կէտեր։

Նոյն օրը, Նորին Սրբութիւնը նաեւ ընդունեց Միջին Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան նախագահի պաշտօնակատար եւ Հայկազեան Համալսարանի նախագահ Վերապատուելի դոկտոր Փոլ Հայտոսթեանը։ Քննարկումներու առանցքը հանդիսացան Հայաստանի մէջ ստեղծուած կացութիւնը, ինչպէս նաեւ միջ-եկեղեցական յարաբերութեանց եւ Լիբանանի հետ աղերս ունեցող հարցեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031