Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր քրիստոնյաներս, որ այսօր Մայր Աթոռում էինք, Կաթողիկոսի անձը չէ որ պաշտպանում ենք, կամ էլ անսխալական համարում նրան». Մարիամ Կանայան

Դեկտեմբեր 18,2025 23:59

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հիմնադիր անդամ Մարիամ Կանայանը գրում է.

«Մայր Տաճարում էի ժամերգության ժամանակ ու էն ինչ արեցին Նիկոլի հրահանգով եկածները ուղղակի ահաբեկության ձև էր։

Ժամերգության ընթացքում հրմշտոցով, մարդկանց տրորելով փորձում էին ներխուժել Տաճար։

Ներսում քրիստոնյաները ու սպասավորները ճիշտ պահին դեմն առան, դռները փակեցին ու չթողեցին պատկառանքը կորցրած խումբը ներխուժի Տաճար։ Բայց նրանք չհանգստացան, գոռգոռալով, դուռը ուժգին հարվածելով ձգտում էին ներխուժել։

Ներսում գտնվող քրիստոնյաներիս համար, էս ամենը տեսնել, ապրելը մեծ ցավ էր, ամոթ ու նույնիսկ սարսափ։

Սարսափ է, գիտակցել այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը էսպես կարողանում է խառնակել ամենքին, հային հայի դեմ դուրս բերել, հայ ոստիկանին ստիպել պաշտպանել իր հրահանգ կատարողներին ու բաժանություն դնել հայրենակիցների մեջ… Ինչո՞ւ պիտի թողնենք, որ շարունակի պառակտել, որ մեկս մյուսին կասկածով նայենք:

Բոլոր քրիստոնյաներս, որ այսօր Մայր Աթոռում էինք, Կաթողիկոսի անձը չէ որ պաշտպանում ենք, կամ էլ անսխալական համարում նրան։

Պաշտպանում ենք Հայ Առաքելական Եկեղեցին, ՀԱԵ բոլոր քրիստոնյաների իրավունքները, այդ թվում սպասավորների ու ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ Տեր Տեր ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ։

Ցավոք սրտի պաշտպանում ենք փաստացի ՀՀ իշխանությունը յուրացրածների հակասահմանադրական, հակաեկեղացական հարձակումներից, տեռորից»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031