Լրահոս
Օրվա լրահոսը

Վրթանես քահանա Բաղալյանը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է, վիճակը գնահատվում է կայուն

Դեկտեմբեր 19,2025 12:44 Share

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը տեղեկացնում է, որ 2025 թ. դեկտեմբերի 18-ին՝ մոտավորապես ժամը 19:00-ի սահմաններում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված լարված իրավիճակի ընթացքում վատացել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը, ինչի հետևանքով նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Մաստերմեդ» բժշկական կենտրոն։

Բժիշկների տեղեկացմամբ՝ պացիենտը տեղափոխվել է «սրտամկանի սուր ինֆարկտ, կարդիոգեն շոկ» ախտորոշմամբ։ Կատարվել են անհրաժեշտ ինտենսիվ թերապիայի միջամտություններ, կորոնարոգրաֆիա, և բժշկական ցուցումով իրականացվել է համապատասխան միջամտություն՝ ստենտավորում։

Ներկայումս Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, գիտակցության մեջ է, և վիճակը գնահատվում է կայուն։ Բժշկական թիմի գնահատմամբ՝ ակնկալվում է բարենպաստ ընթացք, և այս պահին այլ միջամտությունների կարիք չկա։

Տեսակցությունները ժամանակավորապես սահմանափակված են՝ հաշվի առնելով ինտենսիվ թերապիայի բաժանմունքի կարգը․ հիվանդասենյակ տեղափոխվելու դեպքում տեսակցությունները կկազմակերպվեն սահմանված ժամերին։

Խորհուրդը իր խորին երախտագիտությունն է հայտնում «Մաստերմեդ» ԲԿ-ի բժշկական թիմին՝ արագ և մասնագիտական աշխատանքի համար, և կոչ է անում հավատավոր մեր ժողովրդին՝ աղոթքով զորակցել Տեր Վրթանես քահանային՝ նրա շուտափույթ ապաքինման համար։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031