Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը

Դեկտեմբեր 19,2025 13:04

Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» կրթական ծրագիրը, որի նպատակն է տեխնոլոգիաների միջոցով խթանել բնապահպանական կրթությունն ու բարձրացնել դպրոցականների իրազեկվածությունը քաղաքային կենսաբազմազանության վերաբերյալ։

Ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր դպրոցներում և համայնքներում տեղադրվել են տասը BirdBuddy խելացի կերաման-տեսախցիկներ։ Դրանց միջոցով դպրոցականները իրական ժամանակում դիտարկում են թռչուններին և արհեստական բանականության օգնությամբ սովորում ճանաչել դրանց տեսակները։ Թվային գործիքների կիրառմամբ աշակերտները նոր ձևաչափով են ուսումնասիրում բնությունը և ավելի ակտիվ ներգրավվում շրջակա միջավայրի պահպանության գործընթացում։

Նախաձեռնության շնորհիվ հարյուրավոր երեխաներ, այդ թվում՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտները, վերապատրաստված ուսուցիչների աջակցությամբ ծանոթանում են տեղի կենսաբազմազանությանը։ Նրանք ուսումնասիրում են, թե ինչպես են եղանակային պայմաններն ու միջավայրը ազդում թռչունների վարքի վրա, վարում են գիտական օրագրեր և իրականացնում քարտեզագրումներ։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ տեխնոլոգիան կարող է ոչ միայն կապել մարդկանց, այլև օգնել երեխաներին ավելի գիտակից կերպով ճանաչել և պահպանել իրենց շրջակա միջավայրը։ Այս ծրագիրը միավորում է կրթությունը, նորարարությունն ու բնության հանդեպ պատասխանատվությունը՝ ձևավորելով ավելի տեղեկացված և հոգատար սերունդ», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս գործընկերությունը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական լուծումները հարստացնել կրթական գործընթացը։ Երբ համադրվում են բնական հետաքրքրասիրությունը, բնության հանդեպ սերն ու նորարարությունը, երեխաները սկսում են նորովի ընկալել իրենց միջավայրը և դառնում դրա ակտիվ պահապանները», – ասել է «Արևորդի» ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Կարևոր է նշել, որ BirdBuddy համակարգը հավաքագրում է բացառապես թռչունների վերաբերյալ տվյալներ, իսկ երեխաների լուսանկարահանում չի իրականացվում՝ ապահովելով տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։

Նախաձեռնությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ թվային տեխնոլոգիաների և բնապահպանական կրթության համադրությունը կարող է նշանակալի դրական ազդեցություն ունենալ երիտասարդների զարգացման և պատասխանատու քաղաքացի ձևավորելու գործում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031