Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխիս հարվածեցին, թեւերիս, ոտքերիս, որեւէ մեկին չէին խնայում. Լրագրողը՝ տիրադավ հոգեւորականներին ուղեկցող անձանց մասին

Դեկտեմբեր 19,2025 13:25

«Երեկ, երբ Վեհափառի դեմ դուրս եկած հոգեւորականները փորձում էին մոտենալ Վեհարանին, բայց մարդիկ թույլ չէին տալիս, որ առաջ գնան, իրենք շրջափակված էին ագրեսիվ, արնախումի տպավորություն թողնող անձանցով: Վերջիններս այդ ժամանակ սկսեցին մեզ ոտքերով հարվածել, չէին թողնում, որ մոտենանք ու եպիսկոպոսներին հարցեր տանք: Չգիտեմ՝ որքանով է հավաստի, ասում են, որ ԱԱԾ-ից էին: Ընդ որում, երբ այդ մարդիկ տեսան, որ լրագրողներն իրենց նկարում են, սկսեցին իրենց դեմքերը փակել, թաքցնել»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Armenia Today-ի լրագրող Անի Ներկարարյանը, որի ինքնազգացողությունը վատացել էր Մայր Աթոռում կատարվող իրադարձությունները լուսաբանելիս:

«Վերջում այդ եպիսկոպոսները արեցին իրենց հայտարարությունը, որն այդպես էլ չլսվեց, իսկ քաղաքացիները նրանց հետեւից գիտեք, թե ինչ էին վանկարկում: Այդ ընթացքում, երբ նրանք շարժվում էին դեպի մեքենան, որպեսզի հեռանան, մեզ նորից սկսեցին հրել, ինձ եւս հրեցին, ես մի քանի անգամ ընկա՝ կորցնելով հավասարակշռությունս: Գլխիս հարվածեցին, թեւերիս, ոտքերիս…Ինձ համար սպասելի էր, որ այդպես կլինի, սակայն չէի սպասում, որ այդ մարդիկ չեն խնայի լրագրողներին, անգամ կանանց…Այդ ամենի արդյունքում ինձ մոտ ճնշման տատանում եղավ ու իմ ինքնազգացողությունը վատացավ »,-նշեց Անին:

Նա հավելեց, որ տիրադավ հոգեւորականներին թիկնապահող եւ լրագրողներին հարվածող անձինք քաղաքացիական հագուստով էին. «Նրանք արդեն իսկ ագրեսիվ տրամադրված եկել էին, որեւէ մեկին չէին խնայում, հարվածում էին լրագրողներին, օպերատորներին, մեր տեխնիկային, տեսախցիկներին, միկրոֆոններին»:

Տեսանյութը հրապարակել է Անի Ներկարարյանը

Ի դեպ, Վեհափառ Հայրապետի դեմ դուրս եկած հոգեւորականներին ուղեկցողներից մեկը Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանն էր:

Լրագրող Սյուզի Բադոյանն էլ նույնականացրել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ուղեկցող քաղաքացիական հագուստով անձանցից մեկին, որը ՆԳՆ աշխատակից է՝ կարմիր բերետավորներից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031