Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարությունում դեռ լռում են, թե ով է ադրբեջանական բենզին ներկրողը

Դեկտեմբեր 19,2025 13:54

Ինչպես Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի, այնպես էլ ադրբեջանական Socar-ի՝ բենզինով բեռնված 22 վագոններով գնացքի Հայաստան գալու մասին առաջինը տեղեկացրել է պաշտոնական Բաքուն՝ հրապարակելով դեպի Հայաստան ճանապարհ ընկած գնացքի կադրերը: Ավելի ուշ տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել էր նաեւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունից հետո, այլեւ, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առաջին առեւտրատնտեսական գործարքն է»,-գրել է նախարարը։

Aravot.am-ը էկոնոմիկայի նախարարության լրատվականից փորձեց պարզել, թե որ ընկերությունն է իրականացնում ադրբեջանական բենզինի ներկրումը Հայաստան: «Այս պահին ոչինչ չենք կարող ասել, մեր լրատվական վարչությունը դեռեւս տեղեկատվություն չունի: Տեսնենք՝ ինչ տեղեկատվություն կլինի, ըստ այդմ կտարածենք, եթե անհրաժեշտություն լինի»,-փոխանցեցին գերատեսչության լրատվականից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031