Լրահոս
Օրվա լրահոսը

Շամիրամ համայնքին կվերադարձվի 17.7 հա մակերեսով հողատարածք.  դատախազության հայցը բավարարվել է

Դեկտեմբեր 19,2025 15:52

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի օգոստոսի 2-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 2022 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 5.2 հա և 8.5 հա մակերեսով հողամասերի վերաբերյալ 2022 թվականի հունիսի 27-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր են ճանաչվել Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2022 թվականի հուլիսի 14-ին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրերն ու սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվեն 5.2 հա և 8.5 հա մակերեսով հողամասերը:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031