«Ազատություն». «Հուսով ենք, որ Հայաստանը տեսանելի ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ում լիարժեք մասնակցության ձևաչափին», – այսօր հայտարարել է կազմակերպության Գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ընդգծելով, որ դրա համար «առկա են բոլոր պայմաններն ու նախադրյալները»։
«Հայաստանը մեր դաշնակիցն էր և շարունակում է այդպիսին մնալ։ Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շահագրգիռ է Եվրասիայի տարածքում միասնական անվտանգային գոտու ստեղծման հարցում։ Ավելին, նոյեմբեր ամսին Հայաստանի ԱԳՆ հայտարարել է, որ հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց դրված չէ», – TACC-ի փոխանցմամբ՝ ասել է Տասմագամբետովը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































