Factor. Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկման է դրվել հայտարարություն՝ կապված Եվրախորհրդարանի կողմից Բաքվի դեմ նախօրեին ընդունված բանաձևի հետ։ «Ադրբեջանի Միլլի Մեջլիսը խստորեն դատապարտում է Եվրախորհրդարանի բանաձևը և արտահայտում է իր կտրուկ բողոքը։ Այս փաստաթուղթը ևս մեկ փորձ է՝ ստվեր գցելու օրենքի գերակայության վրա և միջամտելու դատական գործընթացներին։ Եվրախորհրդարանը շարունակում է շահագործել այնպիսի կարևոր հարց, ինչպիսին է մարդու իրավունքների խնդիրը՝ իր սադրիչ նպատակների համար։ Եվրախորհրդարանը, որը մշտապես անտեսել է մեր տարածքների օկուպացիան և 1 միլիոն փախստականների ու ներքին տեղահանված անձանց իրավունքները, ընդունել է ավելի քան 10 ամոթալի հայտարարություն Ադրբեջանի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, թե, իբր, Եվրոպական խորհրդարանում բանաձևերն ընդունվում են որոշակի շահագրգիռ խմբերի կողմից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































