Լրահոս
Օրվա լրահոսը

Դեյվիդ Ֆոգելը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ-ԱՄՆ առևտրային համագործակցության խորացմանը

Դեկտեմբեր 19,2025 17:45

Դեկտեմբերի 18-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալ, ԱՄՆ Առևտրի քարտուղարության Միացյալ Նահանգների և արտաքին առևտրային ծառայության՝ միջազգային առևտրի ադմինիստրացիայի (ITA) հարցերով գլխավոր տնօրեն Դեյվիդ Ֆոգելի հետ։

Անդրադարձ է կատարվել ս.թ. օգոստոսի 8-ից հետո ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության հետագա խորացման հնարավորություններին, մասնավորապես՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ս.թ. օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրերին։

Դեյվիդ Ֆոգելը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու փոխըմբռնման հուշագրերի իրականացմանը, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ առևտրային համագործակցության հետագա խորացմանն ու զարգացմանը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031