Լրահոս
Օրվա լրահոսը

Ես իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել ոչ միայն աշխատանքից, այլ ՔՊ-ից. Հովսեփ Աղազարյան

Դեկտեմբեր 19,2025 17:57

-Մեղադրանքը համարում եմ անհիմն, գտնում ենք, որ հենց այսօրվա նիստում պետք էր դադարեցնել հանրային քրեական հետապնդումը, սակայն դատարանը այլ որոշում կայացրեց: Հուսանք՝ հետագայում մեր պատկերացրած սցենարով ամեն ինչ կընթանա,- այսօր ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց պատգամավորի որդին՝ Հովսեփ Աղազարյանը:

Այսօրվա նիստում Աղազարյանի պաշտպանը՝ Աննա Ծառուկյանը, միջնորդեց Աղազարյանի քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը:

Անդրադառնալով հոր դեմ սկսած քրեական հետապնդումներից հետո իր աշխատանքից ազատվելու փաստին՝ Հովսեփ Աղազարյանն ասաց, որ իրեն չեն ստիպել ազատման դիմում գրել, կամավոր է գրել ու ազատվել:

Հիշեցնենք, որ Հովսեփ Աղազարյանն աշխատում էր Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչությունում: Ավելի վաղ Հովիկ Աղազարյանի փաստաբանը մամուլին հայտնել էր, պատգամավորի որդուն նախարար Գևորգ Պապոյանն է հորդորել ազատման դիմում գրել:

Հովսեփ Աղազարյանն ասաց, որ հոր հետ կատարվածից հետո ինքը ոչ միայն աշխատանքից է ազատման դիմում գրել, այլ ՔՊ-ից է դուրս եկել: Լրագրողի դիտարկմանը, թե հայրը շարունակում է աշխատել, ինքը դուրս եկավ, Հովսեփ Աղազարյանը շարունակեց. «Շարունակում է աշխատել, որովհետեւ մնաց իր դիրքերի վրա, չընկրկեց դժվարությունների առաջ, շարունակում է պահպանել իր կարգավիճակը»:

Հիշեցնենք, որ այսօր Աղազարյանի ենթադրյալ կաշառք ստանալու գործով առաջին դատական նիստն էր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031