Բաքվում շարունակվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստերերը։
Այսօրվա նիստում Դավիթ Մանուկյանը շարունակել է իր եզրափակիչ խոսքը։ Մանուկյանն իր հակափաստարկներն է ներկայացրել մեղադրանքի կողմի պնդումներին։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա նշել է, որ համաձայն չէ պետական մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից ներկայացված փաստարկների հետ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Մանուկյանը նաև նշեց, որ ինքը ներկա չի եղել Արցախի իշխանությունների անվտանգության խորհրդի նիստերին՝ ո՛չ որպես մասնակից, ո՛չ որպես դիտորդ. իր ծառայողական պարտականությունները թույլ չէին տալիս դա անել։
Կարդացեք նաև
Ադրբեջանական կայքերի տեղեկացմամբ՝ իր ելույթում Դավիթ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց իր փաստաբաններին։


















































