Լրացում չունենք։ Պատասխանելով Եվրոպական հեռարձակողների միությունում «Եվրատեսիլ» երգի մրցույթին Իսրայելի մասնակցության հարցի քննարկման մասին մեր հարցմանը՝ այս մասին ասել են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից։
«Հայտնում ենք, որ այս տարի դեկտեմբեր ամսին տեղի է ունեցել ԵՀՄ (Եվրոպական հեռարձակողների միության – Ա․Ա․) գագաթնաժողովը, որի ընթացքում այս հարցի վերաբերյալ անցկացվել է փակ քվեարկություն։ Քվեարկության արդյունքների վերաբերյալ ԵՀՄ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որին լրացում չունենք», – ասել է Առաջին ալիքի հանրային կապերի եւ թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանը։
Aravot.am-ը հարցման մեջ խնդրել էր հստակեցնել՝ արդյոք Հանրայինը դիրքորոշում հայտնե՞լ է «Եվրատեսիլ»-ին իսրայելական մասնակցության առթիվ։ Եթե այո, ինչպիսի՞ն էր դիրքորոշումը։
Համատեքստ
Կարդացեք նաև
Հիշեցնենք. չնայած դժգոհություններին, երաժշտական ամենամյա միջոցառումն անցկացնող ԵՀՄ-ն արտոնել է Իսրայելի հետագա ներգրավումը մրցույթին, ինչի պատճառով ավանդաբար մասնակցող Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Սլովենիան եւ Նիդերլանդները որոշել են բաց թողնել 2026-ի մրցույթը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ


















































