Երիտասարդները պետք է ընտանիք կազմեն, երեխաներ ունենան, «շարունակաբար չսպասելով իրենց ֆինանսական վիճակի բարելավմանը, կրթությանը և այլն», այսօր ուղիղ եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ «Коммерсант»-ի, Պուտինը նշել է, որ ռուսները պետք է հետևեն Կովկասի ժողովուրդների օրինակին. «Նրանք իրենց երեխաներին ամուսնացնում են բավականին վաղ տարիքում, ինչն իսկապես ճիշտ է, և մենք պետք է հետևենք նրանց օրինակին։ Ռամզան Կադիրովը մեծ ընտանիք ունի, շատ երեխաներ, նրանք ամուսնանում են վաղ տարիքում։ Նա ասում է, որ դա ավանդույթ է, և դա շատ լավ է»։

















































