Բաքվում հայ գերիների այսօրվա շինծու «դատական նիստի» ընթացքում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը նույնպես հանդես են եկել եզրափակիչ խոսքով։
Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները՝ մեղադրողների փաստարկները հայտարարելով անհիմն։
Նրանք իրենց հակափաստարկներն են ներկայացրել մեղադրանքի առնչությամբ։
«Դատական հաջորդ նիստը» նշանակվել է դեկտեմբերի 22-ին։


















































