Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews

Դեկտեմբեր 19,2025 23:45

Ադրբեջանը երկաթուղով նավթամթերք է ուղարկել Հայաստան, ինչը տասնամյակների ընթացքում առաջին նման արտահանումն է և զգալի առաջընթաց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ջանքերում,  գրում է Euronews-ը։

Երկու կողմերի պաշտոնյաներն էլ նշել են, որ այդ արտահանումը քաղաքական հռետորաբանությունից այն կողմ անցնող կարևոր քայլ է և ցույց է տալիս խաղաղության գործնական տնտեսական օգուտները։

Երկու կառավարություններն էլ ընդգծել են ռազմական գործողությունների պատճառով տարիներ շարունակ կասեցված երկաթուղային հաղորդակցության վերականգնման խորհրդանշական կարևորությունը՝ որպես տարածաշրջանային ավելի լայն կապերի վերականգնման հիմք։

Սակայն նման ժեստերի ֆոնին հիմնական հարցերը մնում են չլուծված՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագիրը և Բաքվում փակ դատական ​​նիստերը, որտեղ մարդու իրավունքների պաշտպաններին և լրագրողներին մուտքն արգելված է։ Այդ փաստերը քննադատության են արժանացել և կասկածի տակ են դրել վստահության կառուցման և մարդասիրական համաձայնագրերի լիարժեք իրականացումը։

Այս պահին Հայաստանն իր վառելիքի ավելի քան 60%-ը ներմուծում է Ռուսաստանից՝ 230 հազար տոննա բենզին և 175 հազար տոննա դիզելային վառելիք 2024 թվականին, իսկ մնացածը՝ Իրանից, Ռումինիայից, Մալթայից և Թուրքիայից։

Վերլուծաբանները նշում են, որ առևտրային ուղիների բացումը կարող է նպաստել հուսալի առևտրային կապերի հաստատմանը և առևտրի ընդլայնմանը Հարավային Կովկասում՝ կապելով Հայաստանը, Ադրբեջանը և հարևան պետությունները վերականգնված տրանսպորտային և էներգետիկ ուղիների միջոցով: Սակայն, առանց մարդասիրական հարցերը լուծելու և մարդու իրավունքների պարտավորությունները կատարելու, նման քայլերը մնում են թերի և կայուն խաղաղություն չեն երաշխավորում:

 

Թարգմանությունը` News.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031