Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է սիրում գումարը պահել թղթի տեսքով․ Կառավարության անդամների հայտարարագրերը․ Factor TV

Դեկտեմբեր 20,2025 13:55

«Էս կանխիկի հարցը պիտի լուծենք։ Ժողովուրդ, ինչների՞ս է պետք կանխիկ փողը, ի՞նչ են անում մարդիկ կանխիկով»,- Նիկոլ Փաշինյանի հռետորական այս հարցը երեկ հնչեց Կառավարության նիստում։ Ո՞ւմ է պետք կանխիկ փողը, ո՞վ է սիրում գումարը պահել թղթի տեսքով․ Factor TV-ն ուսումնասիրել է Կառավարության անդամների հայտարարագրերը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 50 միլիոն դրամ կանխիկ ունի, Տիգրան Խաչատարյանը՝ 10 հազար դոլար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 3 միլիոն դրամի չափով կանխիկ է հայտարարագրել, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ 2,7 միլիոն դրամ և 5000 դոլար, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ 37 հազար դոլար և 2 միլիոն 750 հազար դրամ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կանխիկ 250 հազար դրամ ունի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ 4 միլիոն 910 հազար դրամ և 8700 եվրո։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 1 միլիոն 900 հազար դրամ է հայտարարագրել, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ 1,5 միլիոն դրամ, 34 հազար դոլար և 500 եվրո։ Շրջական միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2 միլիոն դրամ կանխիկ գումար ունի, տարվա սկզբին առկա 20 հազար դոլար կանխիկը ծախսել է։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 20 հազար դոլար, 10 հազար եվրո և 1 միլիոն դրամ է հայտարարագրել, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ 4,1 միլիոն դրամ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 100 հազար դրամ։ Կառավարության միակ անդամը, որը կանխիկ գումար չի հայտարարագրել, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն է։ «Ինչ կա մեր նորմալ, բնականոն կյանքում, որը սահմանված է օրենսդրությամբ, բարոյական նորմերով և այլն, և այլն։ Ի՞նչ կա, որ հնարավոր չէ անել անկանխիկով»,- նույն նիստի ժամանակ նշեց վարչապետը։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 700 հազար դրամի և 500 դոլարի չափով կանխիկ է հայտարարագրել, նրա կինը՝ Աննա Հակոբյանը՝ 650 հազար դրամ և 8500 դոլար։

Եվգենյա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031