Դեկտեմբերի 18-ին դեսպան Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության նորանշանակ գործադիր տնօրեն և նախագահ Փոլ Մյուրեյին, ինչպես նաև հասարակական գործիչ Սթիվեն Վագներին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների վերջին զարգացումներին և դրանց արդյունքում ստեղծված հնարավորություններին: Քննարկվել են նաև համագործակցության հեռանկարները։
ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ


















































