Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթվածից րոպեներ առաջ Տեր Վրթանես քահանան փորձում էր կարգի հրավիրել տաճարի խոյակին մագլցած խառնամբոխի կատաղած հրոսակներից մեկին, ով ո՛չ ավել, ո՛չ պակաս, օպերային թատրոնի փոխտնօրենն է․ 168․am

Դեկտեմբեր 21,2025 10:20

Ուսումնասիրում էի Մայր Աթոռի բակում տեղի ունեցածի տեսագրությունները և պատահաբար հանդիպեցի հենց այն տեսարանին, որ բառացի նկարագրել էր Տեր Վրթանես քահանան իր խոսքում։

Սակայն, օ՜ զարմանք… Նայում եմ ու աչքերիս չեմ հավատում։ Կաթվածից րոպեներ առաջ Տեր Վրթանես քահանան Մայր տաճարի մուտքի մոտ փորձում է կարգի հրավիրել տաճարի խոյակին մագլցած խառնամբոխի կատաղած հրոսակներից մեկին, ով ո՛չ ավել, ո՛չ պակաս, Վրեժ Դուրգարյանն է՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը, տխրահռչակ դիրիժոր, թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի զարմիկը։

Թե ի՞նչ գործ ուներ օպերային թատրոնի փոխտնօրենն այդ օրն այդ վայրում և թե ինչո՞ւ էր նմանօրինակ այլանդակ վարքով փորձում ասպատակել Մայր տաճարի վրա, պարզ դարձավ՝ հետահայաց մի ակնթարթ նետելով նրա կյանքին ու գործունեությանը։

Պարզվում է, Օպերային թատրոնում նիկոլապաշտ մթնոլորտ է տիրում։ Բացի այն, որ Վրեժ Դուրգարյանի Ֆեյսբուք սոցիալական հարթակը անխնա հիշեցնում է նրա քաղաքական նախընտրությունների մասին, Կարեն և Վրեժ Դուրգարյանները բաց չեն թողնում Արցախը հանձնած և Հայաստանը թրքացնող Փաշինյան-Հակոբյան զույգին Օպերային թատրոնում գրկաբաց ընդունելու առիթները։

Ազգադավության նկատմամբ սրանց բուռն սերը թերևս իրենց անձնական գործն է, ինչպես ասում են՝ սերը աթարին էլ է կպնում, բայց չափազանց հետաքրքիր էր պարզել, թե ինչո՞վ են սրանք զբաղվում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներսում, ինչո՞վ են արժանացել պալատական մտավորականի այս կարգավիճակին (եթե, իհարկե, նրանց կարելի է մտավորական անվանել)։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Դուրգարյան եղբայրները բուռն արկածներով լի կյանք են վարում թատրոնի ներսում։

Դուրգարյանի զարմիկը՝ Մայր Աթոռն ասպատակած՝ Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի օգնական Վրեժ Դուրգարյանը, վերջերս սոցցանցերի ուշադրության կենտրոնում էր հայտնվել։ Ահազանգում էին, թե նա թատրոնի ներսում զբաղվում է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններից:

Նույնիսկ գրել էին, թե վերջինս անպարկեշտ առաջարկներ է անում թատրոնում աշխատող կանանց, փոխարենը՝ խոստանում լավ և գլխավոր դերեր:

Նույն աղբյուրի տեղեկությամբ՝ Վրեժ Դուրգարյանը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, սեփականաշնորհում է թատրոնի գույքը և տեղափոխում իր տուն:

Սա բավական չէ, այս տարվա սկզբին ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Կարեն Դուրգարյանի եղբոր՝ երգիչ–դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց էին հայտնաբերել։

 

Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ 168․am-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031