Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞նց կարող են մեզ հաղթել՝ բաժանելով իրարից․ Նարեկ Կարապետյան

Դեկտեմբեր 21,2025 22:12

«Մեզ պետք է մի բան՝ միասնություն։ Ո՞նց կարող են մեզ հաղթել։ Բաժանելով իրարից։ Էջմիածնում էինք երեք օր առաջ, գիտ՞եք՝ ոնց էր բաժանված։ Մեջտեղում ոստիկաններն էին, հարցնում էին ամեն մարդու, դու եկեղեցո՞ւն ես պաշտպանում, թե՞` նիկոլական ես։ Հենց այդպես էլ հարցնում էին։ Ասում էիր՝ եկեղեցուն եմ պաշտպանում, ասում էին՝ աջ, ասում էիր նիկոլական եմ՝ ասում էին՝ ձախ»,- Աջափնյակ համայնքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման գրասենյակի բացմանը այս մասին ասել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Բայց հայ են էլի բոլորը, կարող է՝ ես այստեղ լինեի, դիմացս մեկ այլ Նարեկ Կարապետյան այնտեղ լիներ։ Հայ էին բոլորը, ի՞նչ նիկոլական։ Բոլորն էլ պետք է եկեղեցուն պաշտպանեն, ինչ օրի ենք հասել, որ մեր միջև պետք է ոստիկան լինի։ Սա սարքած ճանապարհ է, որովհետև բոլորը գիտեն, որ երբ մենք միասին ենք, մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք, մենք ավելի հարուստ ենք դառնում, որովհետև տարածաշրջանի բոլոր երկրներից ամենագործունյա ազգը մեր ազգն է»,- շեշտել է Կարապետյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031